Փաշինյանի կողմից Եկեղեցին հնազանդեցնելու արշավին միացող հոգևորականներին «միամտորեն» թվում է, թե իրենք, իբր, իրապես Եկեղեցին «բարենորոգելու» օրակարգով են առաջնորդվում։ Ո՛չ, հարգելիներս, դուք երեսպաշտներ եք։ Դուք այն աստիճանի «միամիտ» չեք, որ ձեզ կարեկցենք։
Դուք Եկեղեցու ներքին խնդիրների լուծումը վերապահում եք Փաշինյանին։ Դուք Եկեղեցու դռները բացել եք «օտարի» առաջ։
Թե յուրաքանչյուրիդ ինչն է ստիպում նման վարքագիծ դրսևորել, դա թող ձեր խղճին մնա, բայց ձեր դիրքորոշումներով դուք ոչ միայն ձեր լուման եք ներդնում Փաշինյանի հակաեկեղեցական օրակարգում, այլև սրբագրում եք նրա քաղաքական հետագիծը։
Մի՞թե ձեզ համար, առնվազն, տարօրինակ չի, թե ինչպես է «բարեվարքության», «կուսակրոնության», «կոռուպացվածության», «բենթլիների» ու նմանատիպ օրակարգ-մեղադրանքներ բարձրացնող մարդը մի օրում «սրբազն հայրեր» կոչում նույն այն մարդկանց, ում նկատմամբ արտաբերում էր այդ մեղադրանքները։
Մի՞թե ակնհայտ չի, որ Եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի օրակարգը բացառապես ուղղված է ամրապնդելու վերջինիս անփառունակ դիրքերը։ Եկեղեցին նա դիրտարկում է բացառապես որպես գործիք։ Դուք ինքներդ եք վերածվում գործիքի։ Նախընտրական գործիքի։
Որքան էլ ձեր վարքը ներկայացնեք որպես «Եկեղեցին բարենորոգելու մտահոգությունից բխող քայլ», այնուամենայնիվ, միանալով Փաշինյանի արշավին կամ աջակցություն հայտնելով այդ օրակարգին, դուք ուղղակիորեն դառնում եք Փաշինյանի նախընտրական թիմի անդամ՝ քարոզիչ։ Դուք կամա, թե ակամա արդարացնում կամ հավանություն եք տալիս նրա կողմից իրականացվող 8-ամյա քաղականությանը։ Դուք արդարացնում եք Ղարաբաղի կորուստն ու ներկայումս իրականացվող ուրացման քաղաքականությունը։
Սա չափազանցություն չի, սա ձեր քայլերից բխող քաղաքական իրողություն է։
Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Ադրբեջանն՝ առաջնային գործընկեր, Հայաստանը՝ ճնշման ենթակա օբյեկտ․ Սուրենյանց
Ինձ հերթական դժվար ուղին է սպասվում. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Զրկվում եմ չքնաղ Պատարագը վայելելու հաճույքից․ Աննա Հակոբյան