Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարսության Փրկարար ծառայության «9-11» ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի թիվ 2-րդ մանկապարտեզում ծուխ է նկատվում:
Հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Օպերատիվորեն ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սանհանգույցում, այրվել է առաստաղի 1 քմ հատված:
Փրկարարաներն ու մանկապարտեզի աշխատակիցներն էլ տարհանել են 117 երեխայի և 29 աշխատակցի:
Օպերատիվորեն ժամանել են նաև Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:
Բարեբախտաբար բժիշկների օգնության կարիքը չի եղել:







Բաց մի թողեք
Գեղարքունիքի դպրոցներից մեկում ուսուցչուհին անընդհատ ֆիզիկական բռնության է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհու
Բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի