Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 7-ի երեկոյան ժամերից, հունիսի 8-11-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Նշվում է, որ օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով:
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր. «Երկու օր էլ մի փոք շոգում ենք ու վերադառնում դեպի գարուն»:






Բաց մի թողեք
Խավարին կփոխարինի աստվածային լույսը․ Միքայել Սրբազանի շնորհավորական խոսքը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Ամանորյա ուղերձը․ Տեսանյութ
Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման մասին