Ամերիկյան ուժերը հարվածել են Վենեսուելայի նավահանգստին, որը, նրա խոսքով, օգտագործվում էր նավերի վրա թմրանյութեր բեռնելու համար, երկուշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, գրել է CNN-ը։
Սա նշանավորել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի տարածքում պաշտոնապես հայտարարված առաջին հարձակումը, որի նպատակն է եղել Մադուրոյի կառավարության վրա ճնշումը մեծացնելը:
Թրամփն ասել է, որ ոչնչացվել են նավեր և նավահանգստի տարածքը՝ այն անվանելով «այլևս գոյություն չունեցող» բազա: Նա չի մանրամասնել, թե որ ամերիկյան ուժերն են մասնակցել գործողությանը և հրաժարվել մեկնաբանել Կենտրոնական հետախուզական վարչության հնարավոր դերը:
***
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա հիմնական խորհրդականները երկուշաբթի օրնԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ պահանջել են փոխել Իսրայելի քաղաքականությունն Արևմտյան ափում, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով Վաշինգտոնի աղբյուրներին։
Թրամփը մանրամասն քննարկել է այս հարցը իր երկրորդ ժամկետի սկզբից ի վեր առաջին անգամ։ Աղբյուրների համաձայն՝ ամերիկացի նախագահը մտահոգություն է հայտնել բռնության սրման և բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ։ «Մենք մեծ քննարկում ենք անցկացնում Արևմտյան ափի վերաբերյալ։ Ես չէի ասի, որ մենք 100% համաձայն ենք, բայց մենք կհասնենք եզրակացության», – ասել է նա մամուլի ասուլիսում՝ առանց նշելու անհամաձայնության կոնկրետ ոլորտները։
Ըստ Սպիտակ տան՝ Իսրայելի՝ Արևմտյան ափում կուրսի փոփոխությունը կարևոր է եվրոպական պետությունների հետ հարաբերությունները վերականգնելու և, հնարավոր է, Աբրահամի համաձայնագրերը ընդլայնելու համար։ Վերջին երեք տարիների ընթացքում Նեթանյահուի կառավարությունը թուլացրել է Պաղեստինի ինքնավարությունը, օրինականացրել է դիրքերը, բռնի տեղահանել պաղեստինյան համայնքներն ու քայլեր է ձեռնարկել դեպի փաստացի անեքսիա: Թրամփը խնդրել է Նեթանյահուին «հանդարտեցնել իրավիճակն» ու «խուսափել սադրանքներից»։
Իր հերթին Նեթանյահուն մտահոգություն է հայտնել Իրանի և «Հըզբոլլահ» խմբավորման հրթիռային կարողությունների վերածննդի վերաբերյալ: Դեկտեմբերի 22-ին Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ անցկացրել են իրենց երկրորդ հրթիռային զորավարժությունները մեկ ամսվա ընթացքում: Այնուհետև Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ձգտում բախման Իրանի հետ, բայց տեղյակ է Թեհրանի գործունեության մասին ու խոստացել է բարձրացնել այդ հարցը Թրամփի հետ:






Բաց մի թողեք
Պուտինը զորահավաք է հայտարարել՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ
Թրամփը սպառնացել է Իրանին ավելի շատ հարվածներ հասցնել, եթե երկիրը վերսկսի իր միջուկային ծրագիրը
Գերատեսչություններում շատերը նեղացել են ու անգամ բոյկոտել տարեվերջյան փարթիները