Նիկոլ Փաշինյանը «հրշեջի» նման շտապում է այնտեղ, որտեղ մամուլը, ընդդիմախոսները խնդիր են տեսնում։ Փորձում է հերքել իրենց մասին տարածված տեղեկությունները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրեր առաջ գրել էինք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը ներկուսակցական խնդիրների մասին սուր ելույթ է ունեցել եւ արժանացել Փաշինյանի զայրույթին, ապա բացարկ ներկայացրել` հրաժարվելով ՔՊ վարչության անդամի թեկնածությունից։
Փաշինյանը հիմա փորձում է ապացուցել, որ նման բան չկա, իր հին ընկերոջ` Սիմիդի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի եւ հանգստյան օրերին` «Երեւանը կարոտել էի» խորագրով տեսանյութում ներառել էր նաեւ Սիմիդյանի հետ սուրճ խմելու կադրեր:
Գրել էինք, որ Փաշինյանը ծանր է տարել իր թերթի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի անձնական կյանքի վերաբերյալ բացահայտումները եւ որոշ ժամանակ թույլ չի տվել, որ իր կողքին երեւա, մեր հրապարակումից հետո Արուսյակը կրկին հայտնվել է Փաշինյանի կողքին։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել