«Ամեն ինչ հրաշալի է, Դուք ո՞նց եք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասում է երեկ Մայր Աթոռում սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդանոց տեղափոխված Արագածոտնի թեմի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
«Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, մի երկու հատ փոքրիկ ստենդ են դրել, մի երկու օրից երևի պալատում կլինեմ, մի շաբաթից էլ՝ իմ գործերին»,- ասաց տեր Վրթանեսը:
Մայր Տաճարի զանգակատան բակում է եղել, երբ վիճակը վատացել է. «Պոստ լքելը ամոթ կլիներ, մնացի, մինչև մերոնք եկան, ամեն ինչ նորմալ էր՝ նոր դուրս եկա այդ հատվածից: Այնտեղ արագ շտապօգնություն կանչեցին ու բերեցին Էջմիածնի Մաստերմեդ հիվանդանոց՝ նոր հիվանդանոց է, լավ բժիշկներով, հոգատար ու ջերմ վերաբերմունքով»: Նա նշեց, որ ծանր պահն անցել է, ինքն արդեն իրեն լավ է զգում:
Լիանա Պարոնիկյանը՝ Տեր Վրթանեսի կինը, լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Տեր Վրթանեսի առողջական վիճակի վերաբերյալ վերջին տեղեկությունները։
Նրա խոսքով՝ այցելել է Տեր Վրթանեսին կարճ ժամանակով՝ մոտ հինգ րոպե, հանդիպել նրան։ Չնայած կարճ հանդիպմանը՝ Տեր Վրթանեսը ձեռքի շարժումով հասկացնել է տվել, որ իրեն լավ է զգում։
Պարոնիկյանը նշել է նաև, որ այսօր կապ է հաստատել բուժող բժշկի հետ, ով տեղեկացրել է, որ գիշերը հիվանդի վիճակը համեմատաբար կայուն է եղել։ Նրա խոսքով՝ Տեր Վրթանեսը, գիտակցության գալով, առաջին հերթին հետաքրքրվել է Վեհափառի առողջությամբ։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել