Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանի հետ ընդունել է աշխատանքային այցով մարզ ժամանած Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Ինչպես հայտնում են համայնքապետարանից, հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են Գորիսում հյուպատոսություն բացելու հնարավորությանը, ինչպես նաև Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք համաժողովին, որը կանցկացվի Գորիսում հունիսի 2-3-ին։


Դեսպանը հատուկ ընդգծել է, որ Գորիսը ֆրանսախոս քաղաք է, ինչը կարևոր հիմք է հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Նա նշել է, որ գալիք համաժողովն ուղղված է երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը և համագործակցության նոր ուղիների բացահայտմանը։
Այցի շրջանակներում ԱԳՆ-ի և ՏԿԵՆ-ի գործընկերների հետ դեսպանը շրջայց է կատարել քաղաքում՝ գնահատելու տեխնիկական հնարավորությունները և քննարկելու համաժողովի կազմակերպչական հարցերը։







Բաց մի թողեք
ՀՅԴ-ն որոշում է ընտրություններին մասնակցելու ձեւաչափը
Իրանում հայ ցուցարար է սպանվել. Լուսանկար
#Ուղիղ․ Փաշինյանը պաշտոնանկ արված Գեւորգ Սրբազանի հետ պատարագի է մասնակցում