«ՔՊ-ականների համար անակնկալ է եղել Փաշինյանի կիրակնօրյա գիշերային պաշտոնանկությունները, բայց ոչ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կռվախնձոր դարձած նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար:
«Իրավունք» թերթը գրում է. Իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, որ պատահական չէր նախորդող երկու օրերին Քոչարյան Անդրանիկի հեգնախառը արտահայտությունները՝ իր պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնող ՔՊ-ականների վերաբերյալ:
Ասում են, թե նա իրեն հավատարիմ պատգամավորների նեղ «կռուգում» մոտավորապես նշել է հետեւյալը՝ թող մի քիչ էլ ծիծաղեն, ճտերն աշնանն են հաշվում:
Ըստ էության, ՔՊ-ում համոզված են, որ Քոչարյան Անդոն ու Փաշինյան Նիկոլը վաղուց էին հաշվել, թե ովքեր են լինելու «մատաղացու» պաշտոնյաները»:






Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է