«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել:
Ըստ այդմ՝ վարչության որոշմամբ՝
1․ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։
2․ Ինքնառաջադրումը տեղի է ունենում info@civilcontract.am էլփոստի հասցեին գրված համապատասխան նամակով, որին պետք է կցված լինի ինքնակենսագրական (կենսագրականի հղում)։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք նամակին պետք է կցեն նաև ՔՊ Վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։
3․ Թեկնածուների գրանցումը իրականացնելու է ՔՊ Վարչությունը՝ 2025թ․ դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։
4․ Գրանցված թեկնածուները մինչև 2026թ․ փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար՝ ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ։






Բաց մի թողեք
Ուղիղ․ Մայր Տաճարում կիրակնօրյա պատարագ է. Ի՞նչ տեղի կունենա այսօր․ Տեսանյութ
#Ուղիղ․ Փաշինյանը՝ շրջիկ խմբի հետ պատարագի Գառնիում․ Տեսանյութ
Մեր երկրին պետք է նոր՝ հինգերորդ ղեկավարի անուն․ Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ