30/12/2025

Օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով, դեկտեմբերի 31-ի երեկոյից սկսած՝ սպասվում է ձյուն, բուք. Սուրենյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցերի իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով եղանակային փոփոխությունների մասին:

Ըստ նրա՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից սկսած՝ ՀՀ տարածքում սպասվում են ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Նման եղանակն ու տեղումները շարունակվելու են հունվարի 1-ին և 2-ին:

Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի 14-18 աստիճանով: