Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը կշարունակի փակ մնալ։
Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։
«Սահմանային անցակետերը այս պահին փակ կմնան»,- ասել է նա Անվտանգության և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը պնդել է, որ Ռուսաստանից ուղղորդված միգրացիայի սպառնալիքը շարունակում է բարձր մնալ։
Ֆինլանդիան սահմանային անցակետերի վրա սահմանափակումներ է մտցրել 2023 թվականի նոյեմբերից՝ երրորդ երկրներից փախստականների անվերահսկելի հոսքի պատճառով:
Ֆինլանդիայի իշխանությունների որոշմամբ Ռուսաստանի հետ սահմանը փակ է՝ մինչև հետագա ծանուցում։






Բաց մի թողեք
Բարեփոխումների ի՞նչ ուղեգիծ կընտի Թեհրանը
Եվրոպան պատրաստ է մինչև 15,000 զինվոր ուղարկել Ուկրաինա․ Welt
Լատվիան ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին ցանկապատի կառուցումը․ Լուսանկար