02/01/2026

100 պետություն (ցանկը կցվում է) դարձել են անկախ` չունենալով անվտանգության երաշխավոր

1945 թվականից մինչև 1994 թվականը մոլորակի 100 պետություն (ցանկը կցվում է) դարձել են անկախ` չունենալով անվտանգության երաշխավոր կամ մայր֊պետություն, ինչպիսին Արցախի համար Հայաստանի Հանրապետությունն էր մինչև Նիկոլի Փաշինյանի կողմից ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս ճանաչելը:

Այդ քայլը, բնականաբար անթույլատրելի սխալ էր, սակայն մի պահ մոռանանք Փաշինյանկն ու հռետորական հարց ուղղենք արցախցիներին և մեզ բոլորիս.

Իսկ ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը (լավ կլինի, իհարկե, որ ունենար) Արցախի ինքնորոշման և այդ պայքարը շարունակելու հետ։

Ու՞մ կամ ինչին ե՞ք սպասում մենք:

Հայաստանում մի օր ազգային իշխանություն կհաստատվի, մի օր ապազգային` պետք է ՀՀ ընտրությունների արդյունքներո՞վ Արցախը լինի կամ չլինի։

Դու՜րս գանք ֆեյսբուքներից, տեղափոխվենք միջազգային իրավունքի դաշտ։

Եվ շարունակենք պայքարն Արցախի համար:

Տիգրան Մուրադյան