Ես չեմ ուզում պնդել, որ երրորդ նախագահը իշխանությունը հանձնել է Նիկոլ Փաշինյանին, բայց ես կարող եմ իշխանությունների անգործության վերաբերյալ արտահայտել իմ մտահոգությունները:
Ի՞նչ սկզբունքով է երրորդ նախագահը որոշել, թե հանրապետականներից ով պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին, ով պետք է դեմ քվեարկի: Ես ուզում եմ հիշեցնել Էդուարդ Շարմազանովի խոսքերը, որ երբ պետք է արդեն կողմ քվեարկեին Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ այնքան ձայն, որքան կպակասի, մենք կլրացնենք:
Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը. «2018 թվականի հետ կապված շատ հարցադրումներ ունենք: Ես չեմ ասում, որ 2018-ին բանտիկով իշխանությունը տվել են Նիկոլ Փաշինյանին, բայց ես ունեմ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ես և մեր քաղաքացիներն այդպես էլ չենք ստացել: Բայց մենք ներքին պայմանավորվածությունների շրջանակում չենք բարձրաձայնել դրա մասին»:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը հոգեզավակ է՞, թե ուրացող․ Լևոն Զուրաբյան
Երբ իշխանությունը սկսում է ինքն իրեն պարգևատրել, դա սովորաբար վկայում է հասարակության հետ կապի վերացման մասին
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար