27/07/2024

Զիվերտի երևանյան համերգը կրկին չեղարկվել է. հայտնի է պատճառը

Զիվերտի երևանյան համերգը կրկին չեղարկվել է։

Երգչուհին իր Ինստագրամի էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմում է, որ դժվարությամբ, բայց կայացրել է որոշում, որ չեղարկում է իր բոլոր կայանալիք համերգները մինչև աշուն, առողջական խնդիրներից ելնելով։

Նշենք, որ համերգը կայանալու էր մարտի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Չնայած tomsarkgh.am-ը դեռ չի հեռացրել կայքից համերգի հայտարարությունը, այնուամենայնիվ տոմսեր պատվիրելու կոճակը բացակայում է։

Հավելենք, որ տոմսերի արժեքը տատանվում էր 10.000-55.000 դրամի սահմաններում։

Հիշեցնենք, որ Զիվերտի համերգը պետք է կայանար ավելի վաղ՝ 2023 թվականի հուլիսի 9-ին «Շենե»-ում։