Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել և տարածվել են տարբեր հղումներ, որոնց օգնությամբ տարաբնույթ անձնական տվյալներ են հավաքվում տեղահանվածներից՝ իբր հետագայում նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով։
Պետք է խուսափել սոցիալական ցանցերում նման հարցաթերթիկներ լրացնելուց, քանի որ դրանք կարող են հանգեցնել որոշակի ֆինանսական կորուստների։
Հնարավոր է նաև, որ այս ամենն արվում է որոշակի քաղաքական նպատակներով, և դրսից ղեկավարվող որոշ ուժեր այս կերպ փորձում են տվյալներ հավաքել տեղահանված մեր հայրենակիցների մասին, որպեսզի, օգտվելով առիթից և նրանց զգայուն հուզական վիճակից, ապագայում կոչ անեն նրանց մոբիլիզացվել և խրախուսեն իրականացնել տարբեր ակցիաներ։

Բաց մի թողեք
Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է