Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մարտի 9-ին, աշխատանքային այցով եղել է Արենի համայնքում, հանդիպել Խաչիկ բնակավայրի բնակիչների հետ։
Այս մասին հայտնել են Արենիի համայնքապետարանից: Վարչապետին ուղեկցել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Գնել Սանոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
Բնակիչները նախ շնորհակալություն են հայտնել բնակավայրի համար կարևոր որոշման`վարկերի ներման համար, ապա ներկայացրել իրենց առավել հուզող խնդիրները։
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությունը:
Ծրագրի արժեքը կազմում է 2,67 մլրդ դրամ: Բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակակից տեխնիկական սարքավորումներով:
«Շնորհավորում եմ բոլորիս Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բացման առիթով և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրականություն են դարձրել այս նախագիծը՝ նկատի ունենալով այն կառույցներին, որոնք մասնակցել են:
Ամենամեծ շնորհակալությունն ուզում եմ հայտնել հարկ վճարող ՀՀ քաղաքացիներին: Ավանդույթ կա, որին նորմալ եմ վերաբերվում, երբ լսարաններ են նորոգվում կամ կառուցվում, հիվանդասենյակներ կամ բաժիններ՝ ընդունված է ցուցատախտակներ կպցնել, թե ովքեր ֆինանսավորեցին այդ կառույցը:
Ես ուզում եմ ասել, որ այս ԲԿ-ի պատերին գրված է բոլոր հարկ վճարող քաղաքացիների անունները»,- ելույթի իր խոսքում մասնավորապես ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաց մի թողեք
Փետրվարի 19-ի աստղագուշակ․ Հիշեք, թե ինչ էիք վերջին օրերին ցանկանում փոխել ձեր կյանքում ․․․
Գագիկ Ծառուկյանը կրկին պապիկ է դարձել
Սուրենյանը հայտնել է՝ ջերմաստիճանի նվազում 10-15 աստիճանով