ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այն համայնքներում, որտեղ իրենք մասնակցել են ՏԻՄ ընտրություններին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրանցել է ցածր արդյունքներ։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն անդրադարձել է Ստեփանավանում ընտրությունների արդյունքներին, որտեղ առաջատարը «Գործարար» կուսակցությունն է։ Երկրորդ տեղում ՔՊ-ն է, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուժեղ Հայաստանը»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ընտրությունների արդյունքներից հետո իշխող կուսակցությունը ստիպված է բանակցություններ սկսել հաղթող քաղաքական ուժի հետ՝ փոխքաղաքապետի պաշտոնը ստանալու նպատակով։
Կարապետյանը պնդել է, որ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին սահմանափակում է ՔՊ-ի հնարավորությունները, մինչդեռ այն համայնքներում, որտեղ իրենք չեն մասնակցում, իշխանությունը, նրա գնահատմամբ, ճնշումների միջոցով կարողանում է գերակշռող դիրք ապահովել։
«Սա ցույց է տալիս, որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը կտրվում են։ Որտեղ չկա «Ուժեղ Հայաստան»-ը, այնտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» կարողանում է լիարժեք դոմինացիա ստանալ՝ ճնշումների արդյունքում»,- ասել է նա։
Կարապետյանը նաև հայտարարել է, որ իր գնահատմամբ՝ քաղաքական դաշտում արդյունավետ պայքար կազմակերպելու կարողություն պահպանած ուժը «Ուժեղ Հայաստանն» է։


Բաց մի թողեք
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ
Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս»