13/12/2024

Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ-ի համար քաղաքական սպառնալիք հանդիսացող երկրների թվում են․ որն է 3-րդն ըստ IRI-ի հարցման

International Republican Institute ընկերությունը Հայաստանում սոցհարցում է անցկացրել։ Հարցերից մեկով հետաքրքրվել են՝ ներքոնշյալ երկրներից ո՞րն է Հայաստանի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը:

Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցումներն իրականացրել է 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։ Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացի։

Հարցման համաձայն՝ կազմվել են հետևյալ արդյունքները․

Ադրբեջան 86%

Թուրքիա 82%

Ռուսաստան 40%

Ուկրաինա-5%

ԱՄՆ-5%

Վրաստան-4%

ԱԷԿ-2%

Իրան-2%

Չինաստան-2%

Ֆրանսիա-1%

▪ դժվարանում եմ պատասխանել-2%: