ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել են, որ այսուհետ ամերիկյան կողմը, մինչ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու մեջ կասկածվող թուրքական ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, նախ կտեղեկացնի Անկարային և տեղեկատվություն կպահանջի։
Այս մասին հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ մինչ այս ԱՄՆ-ն անհապաղ պատժամիջոցներ է կիրառել թուրքական ընկերությունների նկատմամբ, որոնք համագործակցել կամ ենթադրաբար կոմերցիոն գործունեությամբ են զբաղվել Ռուսաստանի Դաշնության հետ։ Ընդ որում, թուրքական կողմից որևէ հետաքննություն չեն պահանջել։
Վաշինգտոնն ու Անկարան այժմ պայմանավորվել են նոր համակարգի՝ այսպես կոչված, «պատժամիջոցների ներդաշնակեցման սխեմայի» շուրջ, ըստ որի՝ ամերիկացիները նախ հանրապետությանը կտեղեկացնեն հնարավոր ընկերությունների մասին և տեղեկատվություն կպահանջեն այդ հարցի վերաբերյալ, պարզել են լրագրողները։
Թերթի տեղեկություններով՝ եթե Թուրքիայի իշխանությունները հետաքննություն անցկացնեն և արդյունքների մասին հայտնեն, կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։
Բաց մի թողեք
Ալիևը ձգտում է Պուտինի երաշխիքին, մենք՝ Արևմուտքի աջակցությանը
Խնդիրը «ռազմական ռեսուրսները չեն», «այլ՝ անդամ պետությունների քաղաքական» «քաղաքակրթական տարաձայնությունները»
Պետական պարտքի սպասարկումից է կախված պետության ինքնիշխանության աստիճանը