Ազգային ժողովը չընդունեց ընդդիմության նախաձեռնած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ նախագիծն իրենց փոխանցվել է փակ նիստից 1–2 ժամ առաջ, իրենք հայտարարությունը կազմելու աշխատանքներին չեն մասնակցել:
«Բացի այդ՝ հայտարարության տեքստում կան նաև մի շարք դրույթներ, որոնք որևէ առնչություն չունեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ»,- ասաց Կոնջորյանը՝ տեղեկացնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկվող նախագծում սկզբունքային արձանագրումներ ու ձևակերպումներ կան:
«Նկատի ունենալով, որ մեծամասնությունը չի քվեարկելու, տեղեկացնում ենք, որ այսօր այն կդրվի նաև պաշտոնական շրջանառության մեջ, մեծամասնությանը հնարավորություն կտրվի առավել ակտիվ աշխատել այդ նախագծի մասով»,- ասաց նա:

Բաց մի թողեք
Միացյալ Նահանգների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների «թույլատրելիության» մասին
Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է կիբերհարձակման դեմ պայքարի ԵՄ-ի «գործողությունների ծրագրի» մասին
Ալի Խամեյնին Վաշինգտոնին «առաջարկում է իշխանության տրանզիտի հնարավորություն թողնել»