Կառավարությունն ապրիլի 11-ի նիստում գույք ամրացնելու մասին որոշում կայացրեց:
Հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում հաշտության համաձայնություն է կայացել, ըստ որի՝ ՀՀ սեփականությանն է փոխանցվել Գալուստ Լուկաշի Գրիգորյանի՝ Երևանի Ավան Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող 80․98 քմ մակերեսով պարիսպը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.601295 հողամասը:
Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Ներկայացված նախագծով առաջարկվում է հողամասն ամրացնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Բաց մի թողեք
Բղավելով մոտեցել է աշխատակիցներին, ասել՝ «ում հորն եք խփել, արա՛»․ դանակահարություն գազալցակայանում
Սյունիքում 2021-ին ձվերով հարվածել են վարչապետին սպասարկող ավտոշարասյանը․ նախաքննությունն ավարտվել է
Խուզարկությունից հետո 2 անձ կալանավորվել է