ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթեւիկ Մուրադյանի նախագահությամբ, Շենգավիթ նախկին թաղապետ, նախկին ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի հետ, փոխել է գրավով՝ 2 միլիոն դրամի չափով՝ բավարարելով Մկրտչյանի պաշտպանի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ նախկին թաղապետը ձերբակալվել էր ՔՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու եւ նրա ազատությունը սահմանափակելու համար:
Ռազմիկ Մկրտչյանը եւս այդ խորհրդի կազմում էր։ Նախապատմությունն այսպիսին էր․ Տիգրան Մակարյանը քննադատել էր Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը եւ առաջարկել ՔՊ նիստի ժամանակ քննարկման առարկա դարձնել նրա աշխատանքը, ինչը դուր չէր եկել Մկրտչյանին:
Մակարյանին կանչել էին իրենց ընկերուհու տուն եւ խմբով ծեծի ենթարկել, որին մասնակցել էր նաեւ թաղապետը։ Դեպքի մասին տեղեկացել էր վարչապետը եւ կարգադրել պատժել բռնություն գործադրած թաղապետին։
Ի դեպ, ՔՊ-ական Տիգրան Մակարյանը բարձր պաշտոն է զբաղեցնում էկոնոմիկայի նախարարությունում․ նախարարության զորահավաքային նախապատրաստության եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի պետն է։
Մկրտչյանը որոշ ժամանակ բանտային կալանքի տակ էր, հետո` ազատ արձակվեց, դնից հետո էլ նա հայտնեց, որ լքում է ՔՊ-ն։

Բաց մի թողեք
Գնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. Լուսանկար
Նախկին հրամանատարը «Մարտի 1»-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել․ դատախազությունը նոր մեղադրյալ է գտել. Լուսանկար
Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ