06/09/2026

EU – Armenia

Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին այսօր

Հայ Առաքելական եկեղեցին սեպտեբերի 6-ից նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը։ Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է տաղավար տոներից մեկին՝ Խաչվերացին և տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ։ 

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում:

Նշենք, որ այս տարի Խաչվերացը նշվելու է սեպտեմբերի 13-ին։ Խաչվերացը հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: