Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել են Վաշինգտոնը, Բրյուսելը, Բեռլինը, Թուրքիան և ՄԱԿ գլխավոր քարտուղարը:
Հայտարարություններում ընդգծվել է Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու պայմանավորվածությունը: Երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել խաղաղ բանակցություններին:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «X»-ի միկրոբլոգում արված գրառմամբ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված համաձայնույթյունը նշել է, որ երկու երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքում:
Միշելի խոսքով՝ դա կարևոր քայլ է կարգավորման և տարածաշրջանի խաղաղ բացման ուղղությամբ։
Բաց մի թողեք
Անջատումներն այնքան շատ են և անբացատրելի, որ կասկածներ կան՝ կարո՞ղ է քաղաքական պատճառ ունի. Քոչարյանը՝ Բաղրամյանին
8 հաշտություն, դատարանի 3 վճիռ. Գալյանը Սերբիայում ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ՀՀ փորձը
Եռաբլուրում տեսախցիկների առջև Արցախի համար ողբացող խմբակը երեկոյան ողբը շարունակել է ռեստորանում` զուռնա-դհոլով. Չախոյան