Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիները մոտ մեկ ժամ անց բացեցին ճանապարհը, որ մարդիկ գնան ջահերով երթին։
«Եթե ինձ կլսեք, հարգելով մեր Սևանի ոստիկանության աշխատակիցներին, մեկ էլ մեր ժողվորդին հարգելով, շատերը սպասում են, որ գնան հիվանդանոցներ, մեկ էլ ջահերով երթ ա էսօր լինելու, եկեք բոլորով միանանք ջահերով երթի մասնակիցներին, ավտոբուսներով մարդիկ սպասում են, թույլ տանք, թող ճանապարհը շարունակեն։ Էսօրվա մեր ակցիան, եթե կլսեք ինձ, համարենք ավարտված, բայց մեր ակցիան շարունակվելու ա, մենք բոլորով դեմ ենք, մենք թույլ չենք տալու, որ մեր հողերը հանձնեն: Հանձնելով սենց գալիս են, ժողովուրդ ջան, թույլ մի՛ տվեք հանձնեն, մի՛ սարքեք քաղաքական հարց, էս քաղաքականություն չի, էս կուսակցական պայքար չի»,- ասաց ճանապարհը փակած ակտիվ քաղաքացիներից մեկը։
Նա նաև նկատեց, որ ովքեր հենց հիմա ընդդիմություն են խաղում, նրանք ամենավտանգավորն են։
Դրա համար կոչ արեց «նրանցից ոչ մեկին չլսել ու ոչ մի կուսակցության խաղ չխաղալ»։ Ապա նկատեց, որ ով դեմ է այս իշխանություններին, կապ չունի՝ որ քաղաքական ուժից կլինի, ինքը նրանց կողքը կանգնած է։
Բաց մի թողեք
Հուլիսի 27-ի աստղագուշակ․ Դրական միտումների ազդեցությունը մեծ է
Հրանտ Թոխատյանը վերադարձել է Հայաստան․ Լուսանկար
«Ինձ թվում է, որ տղաներս ներկա են, իմ կողքին, դա է ապրելու ուժ տալիս». Անդրանիկ Մանասյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Որոտանում. Լուսանկարներ