Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա հասկացել է։ Գրել է ՏԱՍՍ-ը։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։
«Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է անհիմն հիշողությունները հեռացնել։ Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողություններին համապատասխան, քան հիմնվել կեղծված պատմությունների վրա, որոնք իրականության հետ կապ չունեն։ Արդեն դա հասկացել է նաև Փաշինյանը»,- ասել է Թուրքիայի առաջնորդը լրագրողներին Իրաքից վերադառնալիս:
Նրա խոսքով՝ պատմաբաններն առաջինն են հասկանում, «թե ինչ է տեղի ունեցել անցյալում»։
«Մենք հենց սկզբից բացահայտ խոսեցինք այս մասին և ասացինք, որ կարող ենք բացել մեր արխիվները, և մենք դա արեցինք։ Եվ այժմ ժամանակն է ստեղծելու իրատեսական հիմքով նոր ճանապարհային քարտեզ», – ասել է Էրդողանը` հույս հայտնելով, որ Հայաստանը «կընտրի նոր սկիզբներ ստեղծելու ճանապարհը պայծառ վաղվա համար» և «կսկսվի նոր դարաշրջան».
Բաց մի թողեք
Ո՞ր երկրները եւ ի՞նչ պատճառաբանությամբ են դեմ եղել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի իրավահավասար անդամակցությանը
Հայաստանը կհայտնվի՞ ռազմա-քաղաքական «աքցանում»
Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան չեն հավատում Իրանի հռետորաբանությանը