«Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի ՔՊ պաշտոնյաների գերակշիռ մասի կենսագրություններում (տե՛ս լուսանկարը), կստացվի, որ անձինք, չունենալով աշխատանքային որեւէ կենսագրություն, անցյալ, ստեղծած արժեքներ, իրենց այսօրվա բարեկեցության եւ զբաղեցրած պաշտոնների համար պարտական են բացառապես Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի հեղափոխությունը» ոչ մի րոպե չի աշխատել որեւէ վայրում, թեեւ ավարտել է դպրոց եւ 8 տարի ուսանել է Գավառի պետական համալսարանում։
Ահա՛, Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերն է»:







Բաց մի թողեք
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ