Դերասան Ժերար Դեպարդյեին ձերբակալել են Փարիզում:
Այս մասին հաղորդում է BFM TV-ն՝ պարզաբանելով, որ դերասանը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ՝ երկու կանանց բողոքների հիման վրա։
Դերասանը ներկայումս գտնվում է ոստիկանական բաժանմունքում։
Հարցաքննության ընթացքում քննարկված միջադեպերը տեղի են ունեցել 2014 թվականին Ժան Պիեռ Մոկիի «Մագն ու սիամացին» ֆիլմի նկարահանման հրապարակում, իսկ 2021 թվականին՝ Ժան Բեքերի «Կանաչ կափարիչներ» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Ժերար Դեպարդյեն հերքում է մեղադրանքները։
Հայտնի է, որ իսպանացի լրագրող Ռութ Բասան նույնպես բողոք է ներկայացրել Դեպարդյեի դեմ. նա խոսել է դերասանի ոտնձգությունների մասին 1995 թվականին՝ նշելով, որ ինքն այն ժամանակ 23 տարեկան է եղել:
Բաց մի թողեք
Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում. Լուսանկար
«Կարմիր գծերից» անդին, կամ տոն արարելու վարպետաց դասը․ Լիլիթ Եփրեմյան․ Լուսանկարներ
Ավստրիացի ամենահայտնի նկարիչ Գուստավ Կլիմտը, ում գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով․ Նրա ծննդյան օրն է․ Լուսանկարներ