Ի պատասխան 2024 թվականի ապրիլի 30-ին Ազգային Ժողովում պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հնչեցրած հայտարարության՝ Կադաստրի կոմիտեն հայտնել է, որ 2022թ․-ին վերջինիս մատնանշած նյութերը, հանդիսանալով քարտեզագրագեոդեզիական ֆոնդի մաս, գտնվել են Կադաստրի կոմիտեում։
«Նյութերը նշահարված են եղել «գաղտնի» դրոշմակնիքով, ուստի 2022թ․-ին ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էինք, որ նյութերը տրամադրման ենթակա չեն, և դրանց հնարավոր է ծանոթանալ միայն տեղում (այսինքն՝ Կադաստրի կոմիտեում)՝ սահմանված ընթացակարգով դիմելու պարագայում, որից հետո Հայկ Մամիջանյանից Կադաստրի կոմիտեն այլ հարցում չի ստացել։
2023 թվականին գաղտնագրված նյութերը սահմանված ընթացակարգով փոխանցվել են Պաշտպանության նախարարությանը:
2024թ․ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանին հայտնել ենք, որ նյութերը Կադաստրի կոմիտեում առկա չեն, իսկ առկա նյութերի բովանդակությանը և նախկինում իրականացված աշխատանքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար հրավիրել ենք Կադաստրի կոմիտե։
Պարոն Աբրահամյանը չի արձագանքել հրավերին։
Միաժամանակ հայտնում ենք, որ Կադաստրի կոմիտեում որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել»,- ասված է Կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ապրիլի 30-ին՝ ԱԺ-ում հայտարարությունների ժամին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել էր, թե Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը՝ «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունը, որը 2022 թվականին պահվել է Կադաստրի կոմիտեում, այս պահին արդեն առկա չԷ, փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն:
Բաց մի թողեք
Սա ոչ թե անձնական ապրում է, այլ քաղաքացիական մերժում․ Անանյան
Առանց ավելորդ հույզերի ամրագրում ենք հետևյալ փաստերը. Աբովյան
Ի՞նչ անենք, որ մեր իշխանավորները մեկը մեկից բեխաբար խայտառակություններ չխոսեն … Մարուքյան