«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է։
Այս մասին «Ազատության»-ը փոխանցել են Քննչական կոմիտեից։
Սուքոյանը կասկածվում է Civic.am կայքի լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։
Վերջինիս փաստաբանները հայտնել են, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
Սուքոյանը երեկ՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովի բակում մոտեցել է civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին և, ըստ Լևոնյանի, հայհոյել ու հարվածել է իրեն՝ կապված օրերս իր արած այն հայտարարության հետ, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը գործակալ է և մեծ թվով գումարներ է ստացել:
Լևոնյանը հայտարարել է, որ Սուքոյանը իրեն մեղադրել է սրբապղծության համար:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող:


Բաց մի թողեք
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 15-ամյա վիրավոր․ նոր մանրամասներ. Լուսանկար
Երևանում սպшնվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ․ Լուսանկար