Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներից մեկի ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորողների նկատմամբ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ ակնհայտ փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան գրությամբ դեպքի առնչությամբ ամբողջական տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ դիտարկելու նշյալ ուսուցչի նկատմամբ իրավական համապատասխան գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտությունը:
«Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների սովորողների, ինչպես նաև մանկավարժների իրավունքները պաշտպանելու և այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:
Նշված ուսուցիչն ազատվել է աշխատանքից»,- ասված է գրառման մեջ:






Բաց մի թողեք
Լույս է տեսել նոր երաժշտական ուսումնամեթոդական ձեռնարկ․ Լուսանկար
Պապիկյանի ընկերը դպրոցականներին հրավիրել է ԵՊՀ․ Լուսանկար
Սիրելի՛ ուսանողներ, ձեզ տրված ժամանակից վերցրե՛ք առավելագույնը, արժևորեք և գնահատեք պետությունը. ԿԳՄՍ նախարար