ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման՝ Տավուշի մարզից քայլերթով Երևան գալու նախաձեռնությանը:
«Իհարկե մեր երկրում կա խոսքի և հավաքների ազատության իրավունք և նաև 2018 թվականի հեղափողությունն է երաշխավորել դրանց առկայությունը։ Եվ այո, այդ իրավունքները կարող են իրացվել նաև ընդդեմ իշխանությունների, դա ավելի քան նորմալ է և նույնիսկ պարտադիր, քանի որ որևէ իշխանություն անթերի չէ և առողջ քննադատությունն անհրաժեշտ է ինքնահայեցման և ավելի լավը դառնալու համար։
Ցանկացած քաղաքացի և քաղաքական ուժ, որոշ բացառություններով կապված իրենց պաշտոնական կարգավիճակի հետ, կարող է քաղաքական հայտարարություններ և գործողություններ իրականացնել և դա կրկին մեր ժողովրդավարության ձեռքբերումներից է։
Այլ հարց է, որ մեր մյուս քաղաքացիները, ովքեր հետևում են նման գործունեությանը, պետք է հարց տան իրենց թե որն է դրա նպատակը և ովքեր են հետապնդում այն։ Ինչո՞վ են այդ գործիչները աչքի ընկել անձնապես և որպես քաղաքական կամ հասարակական ուժ, ի՞նչ գլոբալ նպատակներ ունեն, բացի կոնկրետ այդ գործողություններից։
Եվ եթե այս պրիզմայով ենք անցկացնում այսօր տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, ամեն ինչ շատ պարզ է դառնում։
Ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են հերթական անգամ առանց ընտրությունների իշխանություն վերցնել, քանի որ գիտեն, որ 2026 թվականին էլ չեն կարողանալու դա անել։
Իսկ ինչ վերաբերում է Տավուշից սկսված սահմանազատման գործընթացին, մեր քաղաքացիներին բազմիցս բացատրել ենք և կշարունակենք բացատրել դրա կարևորությունը մեր սահմանների և մեր պետության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։
Բաց մի թողեք
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան. Մարության
590 հազար դոլարի գողությունը պայմանավորում են նաև ՔԿ պետի թույլությամբ
Մեզ համար՝ որպես պետություն և ազգ, անհետաձգելի, խոշորագույն և կարևորագույն մեկ խնդիր կա․ Ոսկանյան