Չորս օր մայրաքաղաքը կգունավորվի դասական թատերարվեստի պարային խճանկարով: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Բացօթյա բալետային փառատոնին Երևանում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները:
«Ծավալային առումով մեկ, մեկուկես անգամ գերազանցում է այս տարվա փառատոնը: Մենք շարունակելու ենք ամենը՝ բարձրարժեք արվեստը հասանելի դարձնելու մեր բնակչությանը: Սպասվում է բալետային իրական հրավառություն»,-նշել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
Նախագծի իրագործումն այս տարի հնարավոր է դարձել նաև Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերի ընթացքում տոմսերի վաճառքից գոյացած հասույթի շնորհիվ:
«Այս փառատոնը կարևոր էլեմենտ է մեր քաղաքի կյանքում: Եվ կարևոր է շատ, որ այս ամենը հասանելի է մեր համաքաղաքացիներին բոլորովին անվճար»,-ասել է մաեստրո Կարեն Դուրգարյանը:
Երևանյան բալետային օրերը 2023-ից հետո մշակութային ամենասպասված իրադարձություններից են: Հանդիպման վայրը՝ անփոփոխ՝ Թումանյանի անվան զբոսայգում: Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին: Հանդիսատեսին այս տարի սպասում է նաև հետաքրքիր անակնկալ՝ առավել հարմարավետ վայելելու երեկոները:
«Մենք պատարստել ենք հատուկ բարձեր՝ պայուսակներով, որոնք կբաժանվեն մեր հանդիսատեսին»,-նշել է Գոշ Սարգսանը:
Մշակութային բացառիկ նախագծերը Երևանը դարձնում են տարածաշրջանի մշակութային կենտրոն: «Երևանում բալետ ֆեստ»-ը ջնջում է վարագույրե պատն ու սպասում հանդիսատեսին՝ միախառնելու հույզերն ու ապրումները:
Մանրամասները՝ տեսանյութում:


Բաց մի թողեք
Երբ տան պատերը դառնում են լռության վկաներ․ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը»՝ Սունդուկյանի թատրոնի բեմում. Լուսանկարներ
Օսիպ Մանդելշտամ՝ «Ճամփորդություն դեպի Հայաստան»
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է «Floral Meteorites from Armenia» ցուցահանդեսի բացմանը. Լուսանկարներ