Այսօր՝ հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը։
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։
Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 18։00-ից 20։00` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունիսի 24-ին, ժամը 11։00-ից 13։00 նույն տեղից։







Բաց մի թողեք
Ուրախ ենք հրավիրել ձեզ միանալու մեր բարի ու լուսավոր նախաձեռնությանը ․․․ Տաթևիկ Կարապետյան
Շեքսպիրի Լիր արքան՝ Միջազգային թատերական երևանյան փառատոնին․ Տեսանյութեր, Լուսանկարներ
Ռոտերդամից՝ Երևանի բեմ․ Ադրիան Հուկի մենահամերգը Կամերայինում․ Տեսանյութեր, Լուսանկարներ