20/07/2026

EU – Armenia

Ես գիտակցաբար բոյկոտեցի «Ոսկե Ծիրանը»․ Սիմոն Սարգսյան

21 տարի՝ 23-ից, ես եղել եմ «Ոսկե Ծիրանի» կողքին։ Լուսաբանել եմ, սիրել եմ, ուրախացել եմ նրա հաջողություններով։ Բայց երբեմն մշակույթին ծառայելու ամենաազնիվ ձևը ծափահարելը չէ, այլ՝ լռելն ու չմասնակցելը։

Այս տարի, լինելով Եվրոպական Միության մշակութային ատտաշեն, ես գիտակցաբար բոյկոտեցի «Ոսկե Ծիրանը»։ Ոչ թե կինոյի դեմ, այլ այն կազմակերպչական մշակույթի, որը տարիների ընթացքում սկսել է ստվերել հենց կինոն։

Երբ ձևը խանգարում է բովանդակությանը, բոյկոտը դառնում է ոչ թե վիրավորանք, այլ մշակութային դիրքորոշում։ Փառատոնը կարող է ապրել առանց ինձ։ Բայց ոչ մի փառատոն իրավունք չունի ապրել առանց մշակույթի և հարգանքի մշակույթի։

Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից