15/03/2025

Ֆիզուլիում ո՞րն է Վիկտոր Օրբանի առաքելությունը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո, հասկացել է, որ Կիեւի եւ Մոսկվայի դիրքորոշումները չափազանց հեռու են, եւ պատերազմին վերջ տալու համար շատ բան պետք է արվի:

Այդ մասին նա անձամբ է հայտարարել՝ ինչպես փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Օրբանը հազիվ թե չի լսել Վլադիմիր Պուտինի հունիսի 14-ի հայտարարությունը, իսկ Կիեւ այցից հետո պետք է համոզվեր, որ գոնե այս փուլում միջնորդական ոչ մի ջանք որեւէ արդյունք չի կարող տալ:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովն ասել է, որ Մոսկվա այցի ցանկություն Օրբանը երկու օր առաջ է հայտնել: Եվ եթե այդ կարճ ժամկետում Կրեմլը նրա այցը կազմակերպել է, ուրեմն շարժառիթն ավելին է, քան՝ ուկրաինական կարգավորման միջնորդությունը: Մոսկվայում չէին կարող չիմանալ, որ Վլադիմիր Զելենսկին Հունգարիայի վարչապետին ուշադիր լսել է, բայց վերջում շարադրել կարգավորման իր պատկերացումը: Դա հայտնի է:

Հետեւաբար ի՞նչն է Հունգարիայի վարչապետին Մոսկվա տարել: Մանավանդը, որը եվրամիությունը անմիջապես ձեռքերը լվացել է եւ հայտարարել է, որ նա Պուտինին հանդիպում է որպես Հունգարիայի վարչապետ եւ արտահայտում է իր տեսակետը։ Իսկ Վաշինգտոնը Օրբանի մոսկովյան այցը պաշտոնապես չի արձագանքել։

Մոսկվայից Հունգարիայի վարչապետը թռել է ոչ թե հայրենիք, այլ՝ ֆուտբոլի։ Նա կմասնակցի Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին, որին ներկա կգտնվի նաեւ Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն ռեժմի ղեկավար Էրսան Թաթարը։

Սա արդեն սկանդալային է, որովհետեւ Կիպրոսը Եվրամիության անդամ է, իսկ Հունգարիան վեց ամսով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը։ Օրբանի այս ժեստն ինչպե՞ս կգնահատի Բրյուսելը։ Կարծես թե պարզ է դառնում, որ Օրբանը Շուշի այցից առաջ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ խորհրդատվության կարիք է զգացել։ Բացառված չէ, որ նա Մոսկվա է մեկնել Ռուսաստանի նախագահի խնդրանքով, որովհետեւ Աստանայում տեղի է ունեցել չափազանց կարեւոր՝ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան բարձր մակարդակի հանդիպում, որի հովանավորը Չինաստանն է։

Որքան էլ Սի Ծինփինը խոսի Ռուսաստանի հետ հարաբերությունների «անշրջելիության» մասին, իրողությունն այն է, որ Պեկինը Ռուսաստանի եւ Գլոբալ հարավի միջեւ բուֆերային դաշինք է ձեւավորում: Չինական «հորիզոնականը» եւ Ռուսաստանի «ուղղահայացը» հատվում են Ադրբեջանում:

Օրբանը կարո՞ղ է օգնել Պուտինին, թե «գնացքն արդեն մեկնե՞լ է:» Հուլիսի 12-13-ին Իլհամ Ալիեւն ուղեւորվում է Պակիստան, եկող տարի նրան սպասում են Պեկինում: Չինաստանն աջակցում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Բաքվի ջանքերին:

ԹՊԿ Շուշիի գագաթաժողովին Թուրքիան ներկայացնում է արտաքին գործերի նախարար Ֆիդանը: Դա բավական էր, որպեսզի Օրբանն այդ միջոցառմանը գործուղեր իր արտգործնախարարին, բայց նա ընտրել է անձնական մասնակցության տարբերակը: Դա վկայում է, որ նա Ռուսաստանի նախագահից Իլհամ Ալիեւին կարեւոր ասելիք ունի, թեեւ Պուտինն Աստանայում վերջինիս հետ հանդիպել է:

«Բայց Ալիեւին ի՞նչ ասելիք ունի Պուտինը: Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագիրը սահմանում է կողմերի հավատարմությունը երկրների իքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչմանը:»

«Բաքվի մամուլը գրում է, որ ԹՊԿ Շուշիի գագաթաժողովի առաջնահերթությունը մեկն է՝ տարածքային ամբողջականությունը գերակա է:» «Թուրքիայի արտգործնախարարն Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը կարեւոր է 2021թ. Շուշիի հռչակագիրը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ամբողջականության երաշխավորը Թուրքիան է:

Եթե ֆորմալ տեսքի բերվի Անկարա-Բաքու-Իսլամաբադ ռազմա-քաղաքական դաշինքը, ապա Բաքուն կունենա նաեւ Չինաստանի ոչ պակաս ազդեցիկ աջակցությունը: Այս հեռանկարում Վիկտոր Օրբանի առաքելության իմաստը ո՞րն է: