ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ նախկին պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մեղադրվում է քաղաքապետ եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը 6 միլիոն դրամով օտարելու համար:
Ինչպես հայտնում է «Լուրեր»-ը, 2015-2017 թվականներին Արտաշատի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Արգամ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում, բայց չի առարկել։
Աբրահամյանի պաշտպան Էմին Խաչատրյանի խոսքով՝ որևէ ապացույց չկա, որը կհիմնավորի, որ Արտաշատի նախկին քաղաքապետը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, սակայն հաշվի առնելով, որ քրեական վարույթների քննությունը կարող է տարիներ տևել, Արգամ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունել, սակայն չի առարկել, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցվի։
Այս գործով մեղադրյալ է նաև Արտաշատի 14 տարվա մեկ այլ քաղաքապետ Գագիկ Մուրադյանը: Նա ևս համայնքային գույքը շուկայականից էականորեն ցածր գնով մտերիմներին է օտարել:
Մանրամասները՝ տեսանյութում:

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը