Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում, Աշտարակի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Մարուքյանի վարած «Chrysler» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 56-ամյա Ռազմիկ Արշակյանի վարած «ЗИЛ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն․ Մարուքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։







Բաց մի թողեք
Հրապարակում միջոցառման ընթացքում արձանագրվել են երեխաների և ծնողների միմյանցից առանձնացման դեպքեր, պայուսակներ
Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes USA-ի՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում. Լուսանկար
22-ամյա վարորդը մահվան ելքով վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին․ Լուսանկար