Այսօր Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն են տվել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստի օրակարգին ու որոշումների նախագծերին, որոնց թվում է նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկը:
Այս մասին արձանագրված է հենց ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում: Հենց այստեղից վերցված էլ այսօր որոշ լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, որ Եվրոպական խորհուրդն ի վերջո հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը:
Ընդգծենք, որ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման հաստատումն անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի իրավասությունն է, և այդ ձևաչափով հաջորդ նիստը նախատեսվում է երկուշաբթի՝ հուլիսի 22-ին:
Ինչպես հայտնի է, տարիներ տևած բանակցություններից հետո Եվրամիությունն անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը:
Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22-ի նիստի օրակարգում։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ նշելով, որ այդ երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը։






Բաց մի թողեք
Թուրք-իրանական համագործակցությունը ներառնո՞ւմ է նաև տարածաշրջանային հաղորդուղիների թեման
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց
Ռուսաստանի «ստվերային նավատորմի դեմ դրոնային հարձակումները» սևծովյան նոր պատերազմի մեկնարկ