«Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա. մենք, պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է հետին թվով հրաման արձակվել, որ ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա 3» տեսակի նռնակներ։
«Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե երբ են արվում փոփոխությունները: Որևէ հետին թիվ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասին, չեմ կարծում, որ այստեղ որևէ ինտրիգ կա, որոշումը բաց հրապարակված է»,- նշեց նա։
Արձագանքելով այն հարցին, թե ինչքանո՞վ է վնասակար դրանց կիրառումը՝ նախարարն ասաց. «Ես չեմ դրա գնահատողը, կա մասնագիտական կառույց, որը, ելնելով թե՛ միջազգային փորձից, թե՛ տվյալ միջոցների կիրառման արդյունքում հնարավոր որևէ մարդու առողջությանը հասցված վնասի ռիսկերից, կայացնում է որոշում՝ ընդգրկելու տվյալ միջոցը մեր հրամանում, թե չէ: Մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ այն, ինչ ընդգրկված է, համապատասխանում է ստանդարտներին»:
Ավանեսյանը նշեց, որ կապ չի տեսնում այդ որոշման փոփոխման և հունիսի 12-ի դեպքերի հետ. «Կյանքը փոփոխվում է, և առաջանում են որոշակի իրավիճակներ և անհրաժեշտություններ մեր իրավական ակտերը փոխելու, կապը այդքանն է»:
Բաց մի թողեք
Այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ․ Լուսանկար, Թորոսյան
Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ, ավելի քան 70-նն էլ սպասում են իրենց հերթին․ Լուսանկարներ. Արմեն Խաչատրյան
Ազատի զորամասի ողբերգական հրդեհի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել