SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը քննադատել է Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին «Խորհրդավոր ընթրիքին» նմանակված բեմադրության համար:
Բեմադրության մեջ ներկայացված են եղել մորուքավոր կին, տրանսգենդերներ, իսկ հին հունական աստված Դիոնիսոսին մարմնավորել է կիսամերկ մի տղամարդ։
«Դա ծայրահեղ անհարգալի էր քրիստոնյաների նկատմամբ»,- մեկնաբանել է Մասկն X սոցիալական ցանցում:

Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը զանգահարել է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ու ներողություն խնդրել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հարավկորեացի մարզիկներին սխալ ներկայացնելու համար։ Հայտնել է ասիական երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
«Տեղի ունեցածին արդարացումներ չկան։ Անկեղծորեն ներողություն եմ խնդրում»,- ասել է Բախը։
Կորեայի նախագահն ասել է, որ կորեացիները վրդովվել են տեղի ունեցածի պատճառով, ու խնդրել առաջիկայում թույլ չտալ այսպիսի սխալներ։
Երկրի ղեկավարը հորդորել է ներողության պաշտոնական տեքստ հրապարակել ու տարածել սոցիալական ցանցերով։ Ի պատասխան՝ ՄՕԿ նախագահը խոստացել է անհրաժետ քայլեր ձեռնարկել։
Հարավային Կորեայի օլիմիպական պատվիրակությանը ներկայացնելիս հաղորդավարները պետությունն անվանել են Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (Հյուսիսային Կորեա)։


Բաց մի թողեք
Ինչ որոշում է կայացրել Բագրատ Սրբազանը
«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել» … երեք ամիս անց. Լուսանկարներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի