Հայտնի են 2024-2025 ուստարվա առկա ուսուցման բակալավրիատի ընդունելության արդյունքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Հովհաննիսյանը։
«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ԵՊՀ-ն դրական բոլոր ցուցանիշներով առաջատարն է ՀՀ բուհերի շարքում։ Մեզ համար հատկանշական է, որ այս տարի սահմանված 2459 տեղից թափուր է մնացել միայն 38 տեղ։
Այս արդյունքը վկայում է ԵՊՀ-ում գործող կրթական ծրագրերի բարձր պահանջարկի և դիմորդների շրջանում մեծ հետաքրքրության ու վստահության մասին: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էլ այս տարի ընդունվել է 181 դիմորդ։ Բարի գալուստ եմ մաղթում մեր բոլոր առաջինկուրսեցիներին»,- գրել է նա։
Բաց մի թողեք
Քծնանքի մի ձև է, վարչապետի կին է` փորձում են ներկաները ինչ-որ ձևով հաճոյանալ, շատ ամոթալի է․ Բախշյան
Որոշ երեխաների մասով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունել յոթ տարին լրանալու դեպքում. ԿԳՄՍ նախարար
ԿԳՍՄ-ի այս որոշումից հետո իրավիճակը կլարվի․ դասադուլն ու գործադուլը կշարունակվի Երեւանի հայտնի դպրոցում