ԱՄՆ-ը կպաշտպանի Իսրայելին, եթե վերջինս հարձակման ենթարկվի, իսկ Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։
Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մենք միշտ պարզ ենք եղել, որ Իսրայելին պաշտպանելու ենք ահաբեկչությունից: Մենք պաշտպանելու ենք Իսրայելը հարձակումներից, և տարածաշրջանի բոլոր կողմերին կոչ ենք անում ձեռնարկել հնարավոր քայլերը՝ լարվածությունը թուլացնելու համար», – ասել է նա Fox News-ի եթերում:
Դիվանագետը հավելել է, որ Միացյալ Նահանգները բոլոր միջոցները կձեռնարկի Մերձավոր Արևելքում իր անձնակազմն ու շահերը պաշտպանելու համար։
«Մենք կպաշտպանենք մեր շահերը տարածաշրջանում, և պատասխանատվության կենթարկենք նրանց, ովքեր սպառնում են մեր անձնակազմին»,- ասել է նա։
Միլլերը նաև կոչ է արել Իրաքի կառավարությանն ապահովել մարդկանց անվտանգությունն ու պատասխանատվության ենթարկել նրանց, որոնք մասնակցում են լիբանանյան շիական «Հզբոլլահ» կազմակերպության հարձակումներին:

Բաց մի թողեք
Բրյուսելը պետական սուբսիդիաների առատություն է առաջարկում Իրանի պատերազմի էներգետիկ ցնցման դեմ պայքարելու համար
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում արագացնել ԵՄ ռազմական շարժունակությունը Խորհրդի հետ բախման ֆոնին
Վտանգավոր առաքելություն. Գերմանիան կարող է ականորսական նավեր ուղարկել Հորմուզի նեղուցը ապահովելու համար