ԱՄՆ Առևտրի փոխնախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը կոչ է արել թուրք պաշտոնյաներին «դադարեցնել ամերիկյան տեխնոլոգիաների անօրինական հոսքը»։
Նա նշել է, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել, գրում է Financial Times-ը։
Աքսելրոդն ասել է, որ Անկարայում և Ստամբուլում հանդիպել է թուրք պաշտոնյաների հետ: Նա խնդրել է ուժեղացնել արտահանման վերահսկողությունը ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ չիպերի առևտրի վրա։
«Թուրքիան պետք է օգնի մեզ կասեցնել ամերիկյան տեխնոլոգիաների անօրինական հոսքը դեպի Ռուսաստան»,- ասել է նա՝ հավելելով, որ հակառակ դեպքում Միացյալ Նահանգները կունենա միայն մեկ տարբերակ՝ պատժամիջոցներ կիրառել։

Բաց մի թողեք
Չեխիայի նախագահը վերսկսում է եվրոյի շուրջ բանավեճը
Կիրակի օրվա ընտրություններում վտանգված է Կոսովոյի ուղին դեպի ՆԱՏՕ և ԵՄ, զգուշացնում է նախկին նախագահը
Քաղաքականությունը, բողոքի ցույցերը և սատկած ֆլամինգոները գերիշխում են ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովում