22/11/2024

Ինչպես խուսափել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ուղեցույց է հրապարակել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար։ Ուղեցույցը բաղկացած է 8 կետից, որոնք ներկայացնում ենք ստորև․

Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։

Ձեռք չտալ սատկած թռչուններին։

Կրել երկարաթև հագուստ։

Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։

Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։

Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։

Օգտագործել միջատավանիչ միջոցներ։

Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։

Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Հայաստանում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք։