Օգոստոսի 27-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի։
Վրաերթի ենթարկվածները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին աղջիկ երեխան, գիտակցության չգալով, մահացել է, իսկ տղան՝ տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։
Վարորդը փախուստի չի դիմել. տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ մահացածն ու վիրավորը քույր ու եղբայր են։






Բաց մի թողեք
Հրապարակում միջոցառման ընթացքում արձանագրվել են երեխաների և ծնողների միմյանցից առանձնացման դեպքեր, պայուսակներ
Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes USA-ի՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում. Լուսանկար
22-ամյա վարորդը մահվան ելքով վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին․ Լուսանկար