Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ հիշեցնելով, որ ադրբեջանական դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովը մեկօրյա աշխատանքային այցով Անկարայում է եղել։
Բայրամովը Անկարայում հայտարարել է, թե Հայաստանի վերազինումը, իբր, լրացուցիչ սպառնալիք է տարածաշրջանի համար:
Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին բարձրագոչ հայտարարություններ է արել այն մասին, թե, չնայած բանակցային գործընթացի դրական դինամիկային, Հայաստանի Սահմանադրությամբ և բազմաթիվ իրավական ակտերում ուժի մեջ են մնում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։
Բայրամովը նաև ասել է, որ Հայաստանը վերջին շրջանում զինվում է և դա մտահոգում է իրենց ու Թուրքիային:


Բաց մի թողեք
Ո՞ր հարևանին է նոր սպառնալիք համարում Մոսկվան
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Ի՞նչ ենք արդյունքում ուզում մենք՝ ընտրողներս՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն