06/11/2026

EU – Armenia

Լիզ Թրասի անեծքը կործանում է MAGA շարժումը. Լուսանկար

Միջանկյալ ընտրություններին նախորդող գիշերը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը գտնվում էր Մար-ա-Լագոյում։ Զուգադիպությո՞ւն։ Այո, հավանաբար։

Բարի գալուստ «Declassified»՝ հումորային ամենշաբաթյա սյունակ։

Ո՞ւմ կամ ինչի՞ն մեղադրել Հանրապետական ​​կուսակցության՝ միջանկյալ ընտրություններում կրած աղետալի պարտության համար։ Կենսապահովման ծախսերի աճի՞ն, Իրանում պատերազմի՞ն, թե՞ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական այն ռազմավարությանը, որը ենթադրում էր անվերջ գովաբանել մարդկանց հետույքները։

Իրական պատասխանը, հնարավոր է, Լիզ Թրասն է։

Եթե շատ, շատ ուժեղ կենտրոնանաք, գուցե հիշեք, որ 2022 թվականին Լիզ Թրասը մոտ 7 վայրկյանով եղել է Միացյալ Թագավորության վարչապետը։ Բայց չնայած այդ կարճ ժամանակահատվածին, նրա պաշտոնավարման ընթացքում երկու խոշոր իրադարձություն տեղի ունեցավ։

Նախ՝ նա փլուզեց Մեծ Բրիտանիայի ֆինանսական շուկաները։ Թվում է՝ բոլորն են այդ կարծիքին, բացի մի որոշակի Էլիզաբեթ Թրասից, ով իր «Bank Job» («Բանկային գործ») նոր գրքում պնդում է, որ դրա մեղավորը… դե, ուրիշ ցանկացած ոք է։

Նա հաճախ է իր վարչապետության կտրուկ ավարտի համար մեղադրում «հզոր տնտեսական էլիտային»։ Ի դեպ, հիշեցնենք, որ նրա պաշտոնավարումն այնքան կարճ տևեց, որ նրանից ավելի երկար «գոյատևեց» մի գլուխ հազարը (ի դեպ, այդ հազարը հետագայում աշխատանքի անցավ Համաշխարհային բանկում՝ որպես ավագ տնտեսագետ)։

Այս շաբաթ Թրասը Sky News-ին ասել է, թե Մեծ Բրիտանիայի տնտեսական խնդիրները պայմանավորված չեն եղել իր «մինի բյուջեով», այլ հետևանք են «պետական ​​պարտատոմսերի շուկայում տեղի ունեցած կտրուկ ցատկի» (a spike in the gilt market): Պատահականություն, թե ոչ, բայց «A Spike In The Gilt Market»-ը իմ պատանեկության տարիների պրոգրեսիվ ռոք խմբի անունն էր (մեր միակ ալբոմը՝ «Quantitative Easing»-ը [Քանակական մեղմացում], ցավոք, հասանելի չէ ոչ մի սթրիմինգային հարթակում)։

«Telegraph»-ում (որը «The Sunday Telegraph»-ի քույր հրատարակությունն է) Թրասի գրքի վերաբերյալ հրապարակված՝ զրո աստղանի գրախոսականն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Իմ գրախոսած բոլոր այն գրքերից, որոնք հավակնում էին լուրջ թեզ առաջ քաշել, սա, անկասկած, ամենախելագարն է։ Եթե Սուրբ ծննդյան նվեր եք փնտրում մեկի համար, ում իսկապես չեք սիրում, նվիրեք նրան այս գրքի մի օրինակը»։

Երկրորդ կարևոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ Թրասի պաշտոնավարման ընթացքում, Եղիսաբեթ II թագուհու մահն էր (իմ փաստաբանները՝ Սյու Մ․ Հոլը և Բիլ Էյբլ-Հաուրսը, խնդրում են հատուկ ընդգծել, որ Թրասը որևէ կապ չի ունեցել թագուհու մահվան հետ)։

Ինչևէ, թվում է՝ Թրասի «անիծքը» կրկին գործի է անցել․ միջանկյալ ընտրություններին նախորդող գիշերը նա գտնվում էր Մար-ա-Լագոյում՝ հեղինակի և այլոց կողքին ցուցադրելով Եվրախորհրդարանի պատգամավոր Դոմինիկ Տարչինսկիի «Եղի՛ր Լեհաստանի պես» («Be Like Poland») գիրքը։

Հինգշաբթի օրը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քննադատության ենթարկեց ԵՄ-ին՝ Ուկրաինայի հարցում միասնական դիրքորոշում չունենալու համար։ Սա ռիսկային քայլ է, բայց գուցե ԵՄ-ն պետք է Թրասին ուղարկի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու։ Եթե «անիծքն» աշխատի, նա կա՛մ անհապաղ կավարտի պատերազմը, կա՛մ էլ կներխուժի Ֆինլանդիա. դժվար է ասել։

CPAC Great Britain Holds Inaugural Summit In London