Իշխանությունները եկեղեցու դեմ նոր սադրանք են կազմակերպում, որի կազմակերպիչն իշխանական հայացքներով աչքի ընկած հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանն է։
«Հրապարակը» գրում է․ Մտադիր են սեպտեմբերի 14-ին Էջմիածնում կազմակերպել Գարեգին Բ-ին գահընկեց անելու պահանջով հանրահավաք: Կասկած չկա, որ հանրահավաքի կազմակերպման գաղափարն իրականում պատկանում է իշխանություններին, քանի որ սեպտեմբերին նախ Սրբազան շարժումն է հայտարարել ակտիվացման մասին, իսկ քաղաքական իշխանությունների կարծիքով՝ Բագրատ սրբազանի գործողությունները համակարգում է Ամենայն հայոց վեհափառը։
Եվ երկրորդ․ եկեղեցու վերաօծման հանդիսավոր միջոցառումն է նախատեսված, ու հնարավոր է բողոքի այս ակցիաներով փորձեն եկեղեցու դեմ տրամադրություններ գեներացնել, որ լեգիտիմացնեն նաեւ այդ արարողությանն իրենց չմասնակցելը։
Բաց մի թողեք
Նոր կանոններ միգրանտների համար, ՌԴ-ն էլի խստացնում է
Ցածր առաջադիմությամբ ուսանողներին արգելվե՞լ է հանդիպել Փաշինյանի հետ
Քաղաքական դիվիդենտներ հավաքելու, քաոս եւ պառակտվածություն առաջացնելու նպատակով են արվում