Այսօր 300-ից ավելի դպրոց չունի տնօրեն. այս փաստը, ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ա. Սվաջյանի, իրենց շատ է անհանգստացնում, ցավալին այն է, որ այս թիվն օրեցօր ավելանում է։
«Հավատացեք, մենք չենք ուզում անհաղթահարելի իրավիճակ ստեղծել հավակնորդների համար, բայց փաստացի ունենք այս պատկերը: 2024-ին 543 ծրագրից 50-ն է դրական եզրակացություն ստացել, իսկ նախարարությունում անցկացված 87 հարցազրույցից ընդամենը 32-ն է դրական եզրակացություն ստացել: Ունեցել ենք հավակնորդներ, ովքեր 3-4 անգամ եկել են հարցազրույցի, այսինքն՝ այնքան են մասնակցել, մինչեւ սկսել են այդ հարցերին ավելի լավ պատասխանել ու հաղթահարել են: Բայց ունենք մարդիկ, ովքեր 3-4 անգամ էլ են գալիս, բայց, միեւնույն է, չեն պատկերացնում»,-նշեց նա ու հավելեց, որ առաջիկայում «ԱՅԲ» հիմնադրամի եւ Եվրամիության ֆինանսավորմամբ տնօրենների հավակնորդների վերապատրաստման ծրագիր են իրականացնելու, որի ընթացքում տնօրեններն ուսումնասիրելու եւ սովորելու են զարգացման ծրագիր գրել:






Բաց մի թողեք
Սիրելի դպրոցականներ, հուսով եմ, որ մեծ պատասխանատվությամբ կմոտենաք այս կարևոր հարցին․ Ժաննա Անդրեասյան
ԱԺ պատգամավոր Մանավազյանի դուստրը թաքուն նկարահանել է դասախոսին, ուղարկել է մորը, ռեկտորն էլ ազատել է աշխատանքից
ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից․ Լուսանկար